Սարի թաղի սպանությունը կատարած անձը ներկայացել է Ոստիկանություն
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 5-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է կամավոր ներկայացել Էրեբունու բաժնի կողմից ս/թ հունվարի 31-ից հետախուզման մեջ գտնվող, 1965 թ. ծնված Է. Հակոբյանը, ով խոստովանել է, որ հունվարի 28-ին ինքն է կրակել 1969 թ. ծնված Ս. Գալստյանի վրա:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, Է. Հակոբյանը կամավոր ներկայացրել է սպանության գործիք ինքնաշեն թմբուկավոր ատրճանակը` լիցքավորված 9 մմ տրամաչափի 4 փամփուշտով և 1 կրակված պարկուճով ու հայտարարել, որ նշված ատրճանակը ս/թ հունվարի 28-ին Սարի-Թաղի 20-րդ փողոցում իր կատարված սպանության գործիքն է:
Ատրճանակն առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել է: Է. Հակոբյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:










