Պայթյուններ Սիրիայի Պալմիրա քաղաքում, թիրախը՝ հետախույզները. կան զոհեր

15:17 • 06.02.13

Երկու պայթյուն է որոտացել Սիրիայի կենտրոնական Պալմիրա քաղաքում, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Լոնդոնից գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի հայտարարությունը:

 

Ըստ այդմ՝ իրար հաջորդած երկու պայթյուններն էլ իրականացրել է մահապարտը, թիրախը եղել է երկրի հետախուզական ծառայությունը:

Գործողությունների հետևանքով առնվազն 10 զինվորական է սպանվել երկրի կառավարական ուժերից: