Մեծ Բրիտանիայի 3 քաղաքներ վիճարկում են Ռիչարդ 3-րդ-ին վերահուղարկավորելու իրավունքը
Լուսանկարում Ռիչարդ 3-րդ արքայի ֆոտոռոբոտն է
Անգլիայի երեք քաղաք՝ Լոնդոնը, Լեստերը և Յորքը, կվիճարկեն Ռիչարդ 3-րդ թագավորի մասունքները վերահուղարկավորելու հարցը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, երկուշաբթի օրը բրիտանացի գիտնականները հաստատել էին, որ հայտնաբերված կմախքը պատկանում է Ռիչարդ 3-րդ արքային։
Իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ վերջին անգլիական արքան Պլանտագենետների արքայատոհմից է և, համաձայն Մեծ Բրիտանիայում գործող կանոնների, պետք է թաղվի մինչև 2014թ.-ի օգոստոսը։
Դրանով պայմանավորված՝ քաղաք լրացուցիչ զբոսաշրջիկներ կգան, և այժմ արդեն քայլեր են ձեռնարկվում 15-րդ դարի միապետին վերաթաղելու իրավունքը նվաճելու համար։
Յորքի բնակիչները պատրաստվում են առաջիկա օրերին Եղիսաբեթ 2-րդ թագուհուն պաշտոնական նամակ ուղարկել՝ խնդրելով արքային թաղել այնտեղ, որտեղ «ինքն ապրել և խաղաղություն է գտել»։
Լեստերի իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ թագավորի մասունքները պետք է թաղվեն այնտեղ, որտեղ հայտնաբերվել են։ Տեղի իշխանություններն արդեն հետաքրքրված են Ռիչարդ 3-րդին նվիրված պատմամշակութային վայր հիմնելու հարցով։
Թվում էր, թե այս տարօրինակ վեճի ընթացքում նախընտրելի տարբերակ է համարվելու Լոնդոնը, սակայն դա միայն առաջին հայացքից։ Հարցն այն է, որ Եղիսաբեթ 2-րդն արդեն հրաժարվել է Ռիչարդ 3-րդի մասունքները թաղել անգլիացի միապետերի ավանդական գերեզմանում՝ Վինձորի ամրոցում, որտեղ թաղված է 36-րդ արքայի կինը՝ Աննա Նեվիլը։
Նման որոշման պատճառն այն է, որ Ռիչարդ 3-րդը համարվում էր «զավթիչ և սեփական զարմիկների մարդասպան»։










