Գերմանիայի ընդդիմությունը պահանջել է գրագող կրթության նախարարի հրաժարականը
Գերմանիայի ընդդիմադիր կուսակցությունները երկրի կրթության նախարար Անետե Շավանից պահանջում են հրաժարական տալ այն բանից հետո, երբ հաստատվել է նրա կողմից գրագողություն կատարելու փաստը, հայտնում է Взгляд-ը:
Նախարարը 33 տարի առաջ գրագողություն է արել Դյուսելդորֆի համալսարանում գիտական աստիճան ստանալիս և այժմ նույն կառույցի Փլիլիսոփայության ֆակուլտետի խորհուրդը՝ 12 կողմ, 2 դեմ ձայներով նրան զրկել է գիտությունների թեկնածուի աստիճանից՝ «սիստեմատիկ և կանխամտածված» գրագողության համար:
Շավանի 1980-ի թեկնածուական ատենախոսությունն ուժը կորցրած է ճանաչվել:
2 տարի առաջ, երբ նմանատիպ վիճակում էր հայտնվել Գերմանիայի պաշտպանության նախարար Կառլ-Թեոդոր ցու Գուտենբերգը, նա ստիպված եղավ հրաժարական տալ:
Գերմանիայի խոշորագույն ընդդիմադիր քաղկազմակերպության՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Անդերա Նալեսի կարծիքով Շավանը «որպես կրթության նախարար այլևս արժանի չէ վստահության» և պետք է հետևի նախկին ՊՆ-ի օրինակին:










