Հետախուզման մեջ գտնվող Տաջիկստանի նախկին վարչապետը ձերբակալվել է Կիևում
Տաջիկստանի նախկին վարչապետ Աբդումալիք Աբդուլլոջոնովը ձերբակալվել է Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում։ Այժմ քննարկվում է նրա արտահանձնման հարցը, տեղեկացնում է ռուսական Взгляд-ը։
«1949թ.-ին ծնված Տաջիկստանի քաղաքացին, ով 16 տարի գտնվել է հետախուզման մեջ, ձերբակալվել է։ Այժմ քննարկվում է նրա արտահանձնման հարցը»,-ասել են Ուկրաինայի ՆԳՆ-ից։
Աբդուլլոջոնովը Տաջիկստանի վարչապետ է եղել 1992-1993թթ.-ին՝ 5-ամյա քաղաքացիական պատերազմի սկզբին, դրանից երկու տարի անց եղել է երկրի դեսպանը՝ ՌԴ-ում։
1994թ.-ին եղել է նախագահի թեկնածու, սակայն պարտվել է դեռևս գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Երկրի գործող իշխանությունը նախկին վարչապետին մեղադրում է մահափորձի մեջ, որի ընթացքում 1997թ.-ի ապրիլի 30-ին Ռահմոնը վիրավորվել էր ոտքից։










