Բողոքի ակցիա Թունիսում՝ ընդդիմության առաջնորդներից մեկի սպանությունից հետո
Թունիսի ընդդիմության առաջնորդներից Չոկրի Բելաիդի սպանությունից հետո, ավելի քան 1.000 թունիսցի բողոքի ակցիա է անցկացնում երկրի Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Թունիսի ընդդիմության առաջնորդի սպանությունը տեղի է ունեցել այսօր. իր տան մուտքի մոտ նրա գլխին և պարանոցին արձակվել է 2 կրակոց։
Բելաիդը «Թունիսի ազգային ճակատ»-ի ղեկավարներից էր և Դեմոկրատական-հայրենասիրական կուսակցության գլխավոր քարտուղարը։
Սպանության պատճառներն անհայտ են։










