ԱՄՆ-ում նոր կրակոցներ. երեք երեխա է սպանվել
Ամերիկյան Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք երեխա է սպանվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտնել են տեղական ոստիկանության աշխատակիցները, ևս մի քանի մարդ, այդ թվում` առնվազն մեկ երեխա, վիրավորվել են: Երեխաների անունները և տարիքը չի հաղորդվում: Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել:
Տունը, որտեղ տեղի է ունեցել այդ ողբերգությունը, արգելափակված է իրավապահների կողմից: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մի քանի բրիգադներ:
ԱՄՆ-ում հրազենով զանգվածային սպանության դեպքը տեղի է ունեցել երկրում զենքի խստացման լայնամասշտաբ արշավի ֆոնին:
Վերջին տարիներին ԱՄՆ-ում նման դեպքեր են գրանցվում վախեցնող հաճախականությամբ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին 20-ամյա Ադամ Լանզան Նյութաունի կրտսեր դպրոցում սպանել էր 20 երեխայի և 6 չափահասի:










