ԱՄՆ-ում սատկել է աշխարհի ամենաերկար կատուն (տեսանյութ)

01:36 • 06.02.13

Ամերիկյան Նևադա նահանգում սատկել է աշխարհի ամենաերկար կատուն, որի չափերը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին չորեքշաբթի օրը փոխանցում է Риа Новости-ն՝ հղում կատարելով AP-ին:


Ութամյա Մեյն-քուն Սթյուին ռեկորդների գրքում էր հայտնվել մոտ 3 տարի առաջ: Չափման ընթացքում կատվի երկարությունը կազմել է 1.23 մետր:


Կատվի տեր Ռոբին Հենդրիքսոնը տեղական հեռուստաալիքին հարորդել էր, որ իր կատուն մահացել է դեռևս երկուշաբթի օրը՝ քաղցկեղային հիվանդությունից:


Facebook սոցիալական ցանցի կատվի էջը ողողված է ցավակցանքներով, որոնք թողնում են կատվի բազմահազար երկրպագուները: