Արքայազն Ուիլյամն ու նրա կինը հանգստի են մեկնել «միլիոնատերերի կղզի»
Արքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը հանգստի են մեկնել Կարիբյան ավազանում գտնվող Մյուստիկ կղզի, որն ավելի շատ հայտնի է «միլիոնատերերի կղզի» անվանումով։
Ինչպես հայտնում է Euromag-ը, թագավարական զույգը կանգ է առել մի շքեղ առանձնատանը, որի շաբաթական արժեքը կազմում է 30 հազար դոլար։ Առանձնատնից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Կարիբյան ծովը։ Ուիլյամի և Քեյթի հետ միասին հանգստի են մեկնել նաև դքսուհու ծնողները՝ Մայքլ Միդլթոնն ու Քերոլ Գոլդսմիթը։ Կայքը նկատում է, որ այս ճամփորդությունը վկայում է այն մասին, որ հղի դքսուհու ինքնազգացողությունն արդեն լավացել է։
Մյուստիկ կղզին մասնագիտացած է ամենաբարձր մակարդակի հյուրերին սպասարկելու գործում։ Ավելի վաղ այդտեղ իրենց հանգիստն են անցկացրել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, նրա կրտսեր քույրը՝ արքայադուստր Մարգարեթը, «Rolling Stones»-ի մենակատար Միք Ջագերը, Բրայան Ադամսն ու Էմի Ուայնհաուսը։










