4 տղամարդ բռնաբարել են 24-ամյա կնոջը. նոր խմբակային բռնաբարություն Հնդկաստանում
Հնդկաստանում հայտնի է դաձել նոր խմբակային բռնաբարության մասին, որը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը գիշերը, հայտնում է Courier Mail-ը:
Մայրաքաղաք Դելիում 4 տղամարդ բռնաբարել են 24-ամյա երեխատեր կնոջ: Դեպքը պարզվել է, երբ ոստիկանությունը սկսել է հետապնդել զոհին տեղափոխող մեքենան: Վերջինս հրաժարվել է կանգնել ոստիկանների ցուցումով:
Առայժմ հայտնի է, որ տղամարդկանցից մեկը ծանոթ է եղել տուժածին:
Մոտ 2 ամիս առաջ Դելիում 6 տղամարդկանց իրականացրած բռնաբարության զոհն էր դարձել 23-ամյա ուսանողուհի, ինչը հասարակական մեծ վրդովմունքի ալիք էր առաջացրել այդ երկրում:










