Hustler ամսագիրը վաճառում է Բևեռլի Հիլզում գտնվող իր շտաբ-բնակարանը
Hustler տղամարդկանց ամսագրի հիմնադիր Լարի Ֆլինտը վաճառքի է հանել Flynt Management Group ընկերության շտաբ- բնակարանը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։
Բևեռլի Հիլզում (Կալիֆոռնիա նահանգ) տեղակայված 10-հարկանի բիզնես կենտրոնի տարածքը կազմում է 19.3 հազ. քմ։ Շենքը կառուցվել է 1972թ., իսկ Hustler-ի սեփականությունն է դարձել 1984թ.։ Այժմ տարածքը վարձակալում են Բրազիլիայի և Էկվադորի հյուպատոսությունները։
Շենքը ձեռք բերելու հիմնական հավակնորդներն են Tishman Speyer Properties ներդրումային ընկերությունը, Douglas Emmett-ը և Kilroy Realty հիմնադրամը։ Նրանք բոլորն էլ կենտրոնի համար առաջարկում են 85 մլն դոլար։
Hustler ամսագրի առաջին համարը լույս է տեսել 1974թ.։ Այժմ այդ բրենդն ունի նաև հեռուստաընկերություն, խաղատուն, սեքս-շոփերի և սթրիփթիզ ակումբների ցանց։










