Զամբիայում 1 ավտովթարից 51 մարդ է զոհվել
20:16 • 07.02.13
Առնվազն 51 մարդ է զոհվել Զամբիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հայտնում է Reuters-ը:
Երկրի մայրաքաղաք Լուսակայից 100 կմ հյուսիս ավտոճանապարհին ավտոբուս ու բեռնատար են բախվել:
Իրավապահները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ դեպքի վայրում շարունակում են աշխատել զինվորներն ու հրշեջները:
ՃՏՊ-ի պատճառները պարզվում են:
Placeholder










