Փլուզում Բոմբեյի օդանավակայանում. կան զոհեր ու վիրավորներ

17:30 • 07.02.13

Հնդկաստանի Բոմբեյ քաղաքի օդանավակայանում փլուզվել է կառուցվող կամուրջը, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 6 մարդ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին:

 

Զոհվածները շինարարներ են: Հոսպիտալացված 6 տուժածներից 2-ն արդեն դուրս են գրվել:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել կռնկավարի, նախագծի պետի ու բանվորների աշխղեկի դեմ՝ «անզգույշ սպանության» մեղադրանքով:


Միջադեպի պատճառն առայժմ անհայտ է: