Պապուա Նոր Գվինեայում ամբոխը ողջ-ողջ այրել է 20-ամյա «կախարդին»
Պապուա Նոր Գվինեայի Մաունթ Հագեն քաղաքում 20-ամյա կնոջը ողջ-ողջ այրել են «կախարդության» համար, հայտնում է BBC-ն։
Մահից առաջ Կեպարի Լենյատա անունով կնոջը տանջել են արդուկով և կապել։ Ինչպես հայտնում է НТВ-ն, կտտանքներից հետո կնոջը մերկ վիճակում դուրս են բերել փողոց և նետել կրակը։
Համաձայն տեղական ԶԼՄ-ների՝ հարևան ընտանիքներից մեկը, որը կորցրել էր իր տղա երեխային փետրվարի 5-ին, մեղադրել է 20-ամյա կնոջը սև մոգություն կիրառելու մեջ։
Կախարդության նկատմամբ հավատը լայնորեն տարածված է Պապուա Նոր Գվինեայի բնակիչների շրջանում։
Կեպարի Լենյատան ամուսնացած էր, ուներ 8 ամսական երեխա։










