Իրանը հրապարակել է ամերիկյան կործանված անօդաչուի նկարահանած տեսագրությունը (տեսանյութ)
Իրանը հրապարակել է խփված ամերիկյան RQ-170 անօդաչու ինքնաթիռի նկարահանած սև-սպիտակ կադրերը։
Ինչպես տեղեկացնում է ռուսական Взгляд-ը՝ CNN-ին հղումով, նախ տեսանյութը ցուցադրել է երկրի պետական հեռուստաընկերությունը, ապա այն տեղադրվել է Youtube-ում։
«Այս սարքը մասնակցել է Իրանի հարևան երկրներում բազմաթիվ գործողությունների, հիմնականում Պակիստանում և Աֆղանստանում»,-տեսանյութում պատմում է Իսլամական հեղափոխության կորպուսի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։
CNN-ը նշում է, որ Պենտագոնը որևէ կերպ չի մեկնաբանել տեսանյութի իսկությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին իրանցի մասնագետները հայտարարել էին, որ կարողացել են ապակոդավորել ԱՄՆ թռչող սարքերի տվյալները, որը 2011թ.-ին իջեցվել էր Իրանի տարածքում։










