Իրակլի Ալասանիայի փոխարեն Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի ԿԳ նախարարը
Վրաստանի փոխվարչապետի թափուր մնացած պաշտոնը համատեղության կարգով կզբաղեցնի երկրի Կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, համապատասխան հրամանն այսօր տեղադրվել է երկրի կառավարության կայքում։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որոշմամբ՝ Իրակլի Ալասանիան ազատվել էր փոխվարչապետի պաշտոնից՝ պահպանելով միայն պաշտպանության նախարարի պաշտոնը։
Պատճառը եղել էր այն, որ Ալասանիայի կուսակցությունն առանց կոալիցիայի հետ համաձայնեցման քննարկել էր նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցը։










