Բանգլադեշում նավ է խորտակվել. 100 մարդուց 25-ին հնարավոր է եղել փրկել
11:49 • 08.02.13
Բանգլադեշում նավ է խորտակվել, որում գտնվել է 100 մարդ, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Միջադեպի պատճառը եղել է այն, որ նավը մեկ այլ նավի է բախվել։ Հաջողվել է փրկել 25 մարդու։ Մյուսների ճակատագիրը դեռևս հայտնի չէ։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հայտնի է դարձել, որ նավը Նարայանգանջ քաղաքից ուղևորվել է Մաթլաբ։
Placeholder










