FEMEN-ի ակտիվիստուհիները մերկացել են Բեռլինի կինոփառատոնի բացմանը (լուսանկարներ)

12:55 • 08.02.13

FEMEN շարժման որոշ կիսամերկ ակտիվիստուհիներ հայտնվել են Բեռլինյան 63-րդ կինոփառատոնի կարմիր գորգի վրա։

Ճիշտ է, նրանք չեն կարողացել շատ ուշադրություն գրավել, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել միջոցառման անցկացման վայրից փոքր- ինչ հեռու, սակայն ամենը կարողացել են ֆիքսել մի քանի ֆոտոլրագրողներ, ովքեր այդ պահին դեպքի վայրում են եղել։ Լուսանկարները տարածել են նաև ակտիվիստուհիները՝ իրենց femen.org կայքում։

 

Կիսամերկ ակտիվիստուհիներին հեռացրել է անվտանգության ծառայությունը։


FEMEN-ի ակտիվիստուհիներն այս անգամ մերկացել են՝ ուշադրություն հրավիրելու համար «կանանց թլպատման» սարսափելի խնդրի վրա։