Հրազդանում վրաերթի են ենթարկել 25-ամյա մի աղջկա, ով տեղում մահացել է
Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում փետրվարի 7-ին՝ ժամը 20.05-ին, հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1988 թ. Սիրանույշ Սարգսյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.45-ի սահմաններում, անհայտ անձը, վարելով «ՆԻՍԱՆ-ՏԻԴԱ» մակնիշի ավտոմեքենա, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 30 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Ս. Սարգսյանին, որը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:










