Թուրքական ինքնաթիռում տղամարդն ապակու կտորով հարձակվել է մարդկանց վրա
Չինաստանից Ստամբուլ թռչող «Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի ուղևորը մի քանի ժամ շարունակ վախի մեջ է պահել մյուս ուղևորներին և ինքնաթիռի անձնակազմին։
Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը ինքնաթիռի թուրք ուղևորը վայրէջքից 3-4 ժամ առաջ կոտրված ապակու կտորով հարձակվել է աջ ու ձախ։
Վիրավորվել է ինքնաթիռի անձնակազմի տղամարդ անդամներից մեկը։
Ի վերջո ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է որոշ ուղևորների օգնությամբ ուղևորին նստեցնել և պլաստմասե ձեռնաշղթա անցկացնել ձեռքերին։
Օդանավակայանում արդեն, թուրք տղամարդուն ձերբակալել են և տարել ոստիկանություն։
Ինքնաթիռի անձնակազմը դեպքի առթիվ վկայություն է տալու։










