Տիբեթցի տղամարդը 13 տարով ազատազրկվել է հակաչինական քարոզչության համար

14:31 • 08.02.13

Տիբեթցի 27-ամյա տղամարդը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ ինքնահրկիզման ակցիաներ կազմակերպելու և Չինաստանի միասնականությունը խաթարող քարոզչություն իրականացնելու համար, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը։

 

27-ամյա Ֆանպայն, մասնավորապես, Տիբեթի Հուանան ինքնավար շրջանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Չինաստանից Տիբեթի անջատման քարոզչություն իրականացնելու համար։ Ինչպես պարզել է ոստիկանությունը, նա հաճախ է մասնակցել հակաչինական ցույցերի և զբաղվել Տիբեթի անկախության քարոզչությամբ։

 

Տղամարդը փորձել է նաև ինքնահրկիզման դրդել բուդդայական վանքերից մեկի վանականին։ Ակցիան կասեցվել է վանականի քրոջ ուժերով, իսկ Ֆանպան ձերբակալվել։