Թուրք կանայք պահանջում են «ինքնավար պետություն ստեղծել» կանանց համար

14:54 • 08.02.13

Մարտի 8-ին ընդառաջ մի խումբ թուրք կանայք դիմել են Թուրքիայի խորհրդարան՝ պահանջելով ստեղծել «ինքնավար պետություն կանանց համար»։

 

Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, այդ կանանցից Հայրեթթին Բուլանը հայտարարել է, որ Թուրքիայի Հանրապետությունը ստեղծման օրվանից ի վեր «արական պետություն» է։

 

«Մենք պահանջում ենք երկիր, որտեղ կանանց կյանքի անվտանգությունը կպահպանվի,  կանայք բռնության չեն ենթարկվի, կանանց պետության ստեղծում ենք պահանջում»,-ասել է նա։

 

Խմբի կանայք իրենց կյանքին սպառնացող վտանգը խորհրդանշող մանուշակագույն շալերով են ծածկվել և կրել  արևային ակնոցներ։

Տարիներ շարունակ ամուսինների կողմից բռնության ենթարկված կանայք նշել են, որ կենդանի մնալու համար պետության տրամադրած ապահովական միջոցները բավարար չեն։