Երևան-Սևան ավտոճանապարհին 30-40 ավտոմեքենա է բախվել իրար

14:05 • 08.02.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 11.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում մերկասառույցի հետևանքով բախվել են 30-40 ավտոմեքենա: 


Ըստ ԱԻՆ կայքի՝ վթարի հետևանքով երկու տուժած տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժ. օգնություն` դուրս են գրվել:


Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:


ԱԻՆ–ից խոստանում են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։