Արգենտինական ռազմական ինքնաթիռը կործանվել է վայրէջքի ժամանակ
Սանտյագո-դել-Էստերո օդանավակայանի թռիչքուղու վրա կործանվել է Արգենտինայի ռազմաօդային ուժերին պատկանող Douglas A-4AR Fightinghawk ինքնաթիռը: Երկու օդաչուներին հաջողվել է ժամանակին դուրս գալ ինքնաթիռից և ողջ մնալ: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Այս մասին գրում է Вести.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական անսարքությունների պատճառով: Ավիավթարի պատճառները կպարզի հատուկ հանձնաժողովը:
Douglas A-4AR Fightinghawk-ը 1950-ականներին արտադրվող ամերիկյան կործանիչի թեթև տարբերակն է: Արգենտինային վաճառվել է նման 36 ինքնաթիռ:










