Ռուսաստանցի երեխան սառնարանի 42 մագնիս է կուլ տվել

20:49 • 14.02.13

Ռուսաստանցի մայրը մի քանի րոպեով խոհանոցում է թողել իր 1,4 տարեկան երեխային, ապա ստիպված է եղել նրան շտապ հիվանդանոց հասցնել, հայտնում է Daily Mail-ը:


Բանն այն է, որ Չելյաբինսկում 16 ամսական տղան կուլ է տվել խոհանոց սառնարանի մագնիսները:

Արդեն հիվանդանոցում ռենտգենից հետո պարզվել է, որ նրա մարսողական համարագում 42 մագնիս կա: Վիրահատությունն անցկացրած բժիշկն ասել է, որ սա բացարձակ ռեկորդ է:

 

Երեխան այժմ ապաքինվում է: