Եվրոպոլը ձերբակալել է հետխորհրդային երկրների քաղաքացիներից կազմված կիբերհանցագործների ցանցի անդամներին
Եվրոպական ոստիկանությունը հայտնել է կիբերհանցագործների ցանցի հայտնաբերման մասին: Հանցագործները ստանում էին միլիոնավոր եկամուտներ՝ վիրուսներ ուղարկելով տասնյակ հազարավոր համակարգիչների: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ հանցագործները վիրուսով էին վարակում համակարգիչները, որոնք հետո ոստիկանության անունից հաղորդագրություններ էին ուղարկում: Հաղորդագրությունների հասցեատերերին հաղորդվում էր, որ նրանց անօրինական տեղեկություններ է հասանելի եղել և նրանք պետք է տուգանք վճարեն:
Ձերբակալվել են Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի 11 քաղաքացիներ, և նրանք գրեթե բոլորը գտնվում էին Իսպանիայում:










