Ամերիկուհին սպանել է ամուսնուն՝ նրան բռնացնելով մանկական պոռնոգրաֆիա դիտելիս

20:20 • 14.02.13

Ամերիկուհի Մարիա Ռեյ Գարսիա-Պեյոնը սպանել է իր ամուսնուն այն ժամանակ, երբ նրան բռնացրել է մանկական պոռնոգրաֆիա դիտելիս, հայտնում է Courier Mail-ը:


Ամուսնուն՝ բասկետբոլի նախկին աստղ Մեթյու Ուայթին կինը դանակահարելով սպանել է քնած ժամանակ: Դրանից հետո նա փոխել է հագուստը, գնացել իրենց ընկերների տուն և խոստովանել:


Արդարացնելով ինքն իրեն՝ Ֆիլադելֆիայի 52-ամյա բնակչուհին, որն, ի դեպ, ուսուցչուհի է, ասել է. «Ես սիրում եմ երեխաներին, ես պարտավոր էի անել դա»: