Վրացական պատվիրակությունը Թուրքիայում «մոռացել է» պաշտպանության նախարարին
Թուրքիայում գտնվող Վրաստանի պատվիրակությունը երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային «մոռացել է» հանդիպումներից մեկի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, հանդիպումներից մեկին մասնակցել է նաև Ալասանիան, սակայն ժամանակավորապես դուրս է եկել դահլիճից, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ պատվիրակությունները լքել են դահլիճն ու շենքը։
Այդ մասին տեղեկությունը ֆորումում տեղադրել է մի թուրք լրագրող, ով եղել է դեպքի վայրում և տեսել է «շփոթված տեսք ունեցող» նախարարին։
Լրագրողն առաջարկել է իր մեքենայով հասցնել նախարարին, սակայն վերջինս հրաժարվել է, ասելով, որ տաքսիով կգնա։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։










