Այսօր կլրանար մարդու իրավունքների պաշտպանության խորհրդանիշ, հայազգի Ելենա Բոների 90-ամյակը
լուսանկարում՝ Անդրեյ Սախարովն ու Ելենա Բոները
Այսօր Ելենա Բոները (Լուսիկ Ալիխանյան) կդառնար 90 տարեկան:
Բոներն ակադեմիկոս Անդրեյ Սախարովի կինն էր, խորհրդային այլախոհության առաջնորդներից մեկը և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդանիշը, ով իր մահկանացուն կնքեց մեկուկես տարի առաջ, Բոսթոնում: 1975-ին Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Բոներին ու Սախարովին:
Բոների հիշատակին Մոսկվայի Սախարովի կենտրոնում քննարկում է հրավիրվել՝ «Իրավապաշտպանություն և քաղաքականություն. երկու անհամատեղելի բա՞ն» թեմայով:
Բոներն իր ակտիվ հայանպաստ դիրքորոշումն է դրսևորել նաև Ղարաբաղի հարցում: 1988-ին Ադրբեջանի Կոմկուսի ղեկավար Վեզիրովի հետ հանդիպմանը նա պահանջել է՝ «Հենց հիմա հայերին տվեք Ղարաբաղը»:










