Առանց կաշառքի բիզնես վարելն անհնար է. Սիլվիո Բեռլուսկոնի
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հանդես է եկել հօգուտ կոռուպցիայի համար մեղադրվող գործարարների՝ հայտարարելով, որ «երրորդ երկրներում» առանց կաշառք վերցնելու հնարավոր չէ բիզնեսով զբաղվել, գրում է Euromag-ը։
«Կաշառքն այն երևույթն է, որն անհնար է բացառել, մանավանդ, երբ խոսքը «երրորդ երկրներում» ընթացող բանակցությունների մասին է։ Երբ մեր առաջատար ընկերությունները՝ տնտեսության գոհարները, բանակցում են մյուս երկրներում, ապա նրանք պետք է հարմարվեն ժողովրդավարության այլ դրսևորման հետ։ Եվ եթե մենք չվճարենք միջնորդավճարը, ապա ոչինչ չենք ստանա»,- հեռուստահարցազրույցի ժամանակ ասել է քաղաքական գործիչը։
Բեռլուսկոնին վստահ է, որ իտալական ընկերությունների դեմ կաշառք տալու գործով ընթացող բոլոր խոշոր դատավարությունները մեծ հաշվով վնասում են երկրի տնտեսությանը։










