Եթե փետրվարի 18-ին տեսանք մեկ խախտում՝ ազատ ընտրությունների հեքիաթը վերջանում է. Րաֆֆի Հովհաննիսյան
Սերժ Սարգսյանը տարբերվում է քաղաքական այլ գործիչներից, որովհետև նա լսելու, սովորելու ունակություն ունի, ուստի անհրաժեշտ է, որ պարոն Սարգսյանն իր մարզպետների, գյուղապետերի հրամանատարների միջոցով շարքային քաղաքացուն ազատ թողնի:
Նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ում խոսքով՝ ժողովրդին սեփական ընտրության մեջ ազատ թողնելը, եթե պարտություն է նշանակում, ապա դա Սերժ Սարգսյանի պարտությունը կամ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը չէ, դա հայ ժողովրդի իրավական, սահամանադրական երկիր կերտելու գրավականն է, և դա ավելի կարևոր է, քան ցանկացած լեզվակռիվ:
«Նա ունի այն ուժը, որ խոսքը և գործը մեկ անի: Եթե փետրվարի 18-ին տեսանք մեկ խախտում՝ ազատ ընտրությունների հեքիաթը վերջանում է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նախագահի թեկնածուի խոսքով՝ չի կարող ասել ի պատասխան իր ահազանգի ԿԸՀ-ն գործ անում է: «ԿԸՀ-ն ասում է, որ Ապարանից հանել են այդ պաստառները, բայց ինչո՞ւ ոչ երկու առաջ: Պարոն Սարգսյանի ծննդավայրի գյուղապետարանից հանել են քարոզչապաստառը, բայց ինչո՞ւ միայն մեր տեսնելուց հետո: Համատարած եղանակով գնացել է Ընտրական օրենսգրքի խախտում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ընտրության օրը, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, եթե կրկնակի քվեարկության փորձ նկատեն և եթե անգամ մեկ ապացույց գտնեն, որ մեկը հակասահմանադրական, հակահայկական գործ է անում և զինվորին, ուսուցչին ուղղորդում է բացակա մարդկանց տեղը քվերակելու, նա կպատժվի:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ վաղը՝ ժամը 17.00-ին, Արմենիա Մարիոթում կլինի իրենց ավարտական հանդիպումը ընտրողների հետ, իսկ ինքն ասուլիս կտա ընտրությունների հենց հաջորդ օրը` Ազատության հրապարակում:










