Գերմանիայում գործադուլի պատճառով հետաձգվել է 550-ից ավելի չվերթ
Գերմանական Դյուսելդորֆ, Համբուրգ քաղաքների, ինչպես նաև «Քյոլն/ Բոնն» օդանավակայաններում, անվտանգության ծառայության աշխատակիցների հայտարարած գործադուլի պատճառով հետաձգվել է 550-ից ավելի ներքին և միջազգային չվերթ, ինչի պատճառով առնվազն 50 հազար ուղևոր է տուժել, հայտնում է Euromag-ը։
Աշխատակիցները դժգոհ են իրենց գործատուի առաջարկած պայմաններից և պահանջում են իրենց աշխատավարձի միջինը 30%-ի բարձրացում։
Գործադուլը սկսվել է հինգշաբթի և շարունակվում է նաև այսօր։ Բողոքի ակցիան անցկացվում է հենց այն օդանավակայաններում, որոնք ամենածանրաբեռնվածն են համարվում Գերմանիայում։










