Իրանցիները միլիոնավոր դոլարներ են վճարել Հս. Կորեային՝ միջուկային փորձարկմանը հետևելու համար

11:28 • 15.02.13

Իրանցի մասնագետները հետևել են Հյուսիսային Կորեայի վերջին ստորգետնյա միջուկային փորձարկմանը, որը տեղի է ունեցել Փհունգերի հրաձգարանում, փետրվարի 12-ին։ Ներկա գտնվելու թույլտվություն իրանական կողմը Փհենյանից խնդրել էր դեռևս անցած տարվա նոյեմբերին, հայտնում է newsru.com-ը՝ հղում կատարելով ճապոնակա «Կիոտո» գործակալությանը։

 

Գործակալության տվյալների համաձայն` այդ հնարավորության դիմաց Թեհրանը Փհենյանին վճարել է չինական յուանների տեսքով մի քանի տասնյակ մլն դոլար։ Բացի այդ, ամերիկացի փորձագետները պարզել են, որ Հյուսիսային Կորեային միջուկային փորձարկումների հարցում մեծ օգնություն է ցուցաբերել Իրանը։

 

Ի տարբերություն Հյուսիսային Կորեայի, Իրանի իշխանությունները հերքում են իրենց միջուկային ծրագրի ռազմական ուղղությունը՝ պնդելով, որ ուրանի հարստացումն արվում է բացառապես խաղաղ նպատակներով։