Իսրայելում մուսուլմանական գերեզմաններ են պղծվել
Իսրայելում վանդալները ռասիստական և հակաարաբական գրություններով տասնյակ մուսուլմանական գերեզմաններ են պղծել, տեղեկացնում է Russia Today-ը։
Գերեզմանների վրա, որոնք թվագրվում են մինչև 12-րդ դար,նրանք պատկերել են Դավթի աստղ և գրություններ՝ «Մաալե Ռեհավամ», «Մուհամմեդը մահացել է», «Գին, որպետք է վճարել» և այլն։
Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ ոստիկաններն արդեն հետաքննություն են սկսել և փնտրում են հանցագործներին։
«Մաալե Ռեհավամ» ասում են Հորդանանի Արևմտյան ափին տեղակայված անօրինական բնակավայրերին, որոնք վերջերս տարհանվել են իսրայելյան իշխանությունների կողմից։ «Գին, որ պետք է վճարել» կարգախոսն օգտագործվում է Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների և պաղեստինյան մզկիթների դեմ իրականացվող հարձակումների դեպքում։










