Հնդկաստանի քաղաքացին Բժշկականի հնդիկ ուսանողներից խաբեությամբ ավելի քան $16 000 է յուրացրել
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսի ուսանողներ, Հնդկաստանի Հանրապետության 14 քաղաքացիներ փետրվարի 13-ին՝ ժամը 21.00-ին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում են տվել, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 1987 թ. ծնված Մհեշ Կ.-ն էժան գնով Երևան-Մոսկվա-Դուբայ-Չենայ չվերթի ինքնաթիռի տոմս ձեռք բերելու պատրվակով, փետրվարի 7-ին իրենցից յուրաքանչուրից վերցրել է 700-ական դոլար գումար և չարաշահելով իրենց վստահությունը` խաբեությամբ տիրացել է գումարին:
Փետրվարի 14-ին, ժամը 19.00-ին, բաժին են դիմել Հնդկաստանի քաղաքացիներ, նշված համալսարանի ևս 9 ուսանող և հաղորդում տվել, որ Մհեշ Կ.-ն նույն պատրվակով փետրվարի 7-ին իրենցից էլ է վերցրել 700-ական դոլար և խաբեությամբ տիրացել գումարին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մհեշ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:










