ՌԴ Չելյաբինսկի մարզում երկնաքարային անձրև է տեղացել. տուժել է 550 մարդ (տեսանյութեր, լուսանկարներ,թարմացված)

09:14 • 15.02.13

Նախնական տվյալների համաձայն՝ ՌԴ Չելյաբինսկի մարզի տարածքում երկնաքարային անձրև է տեղացել, ավերածություններ չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ուրալի շրջանային կենտրոնի ներկայացուցչին։

 

«Ենթադրվում է, որ երկնաքարային անձրև է տեղացել։ Տեղեկություն կա մոտ 10.000 մետր բարձրության վրա պայթյունի մասին։ Տեղեկությունը ճշտվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

 

Նա հավելել է, որ մի շարք բնակավայրերում ապակիներ են կոտրվել։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

 

Ինչպես գործակալությանը հայտնել են ուժային կառույցներից, օդանավերի հետ կապված միջադեպեր չեն գրանցվել։


09.29 «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ երկնաքարի բեկորների հետևանքով կոտրված ապակիներից թիվ 130 միջնակարգ դպրոցի 4 աշակերտ է տուժել։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։

 


10.58 Ինչպես հայտնում է «Վզգլյադ»-ը՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությանը, երկնաքարի բեկորներից տուժել է ավելի քան 100 մարդ։ Հիմնականում նրանք վիրավորվել են կոտրված ապակիներից։ Սակայն, ըստ մամուլի ծառայության, լուրջ վնասվածք ոչ ոք չի ստացել։

 


13.38 Չելյաբինսկի մարզում երկնաքարի բեկորների ընկնելու հետևանքով տուժածների թիվն անցնում է 550-ը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Znak.com-ին, որն էլ իր հերթին հղում է անում Չելյաբինսկի առողջապահության վարչության մամուլի ծառայությանը։

Հոսպիտալացվել է 22 մարդ։
 

 

chelyaba1 Метеорит и взрыв в Челябинске

 

chelyaba2 Метеорит и взрыв в Челябинске

chelyaba3 Метеорит и взрыв в Челябинске

 

chelyaba4 Метеорит и взрыв в Челябинске

Տեսանյութեր՝ bigpicture.ru-ի