Ճապոնացի երեխան ինքնասպանություն է գործել իր դպրոցի փակման պատճառով
11-ամյա ճապոնացի տղան իրեն գցել է գնացքի տակ՝ այդ կերպ բողոքելով իր դպրոցի փակման մտադրության դեմ, հայտնում է Courier Mail-ը՝ ըստ ճապոնական ԶԼՄ-ների վարկածի:
Երեխայի անունը չի հրապարակվում, սակայն դեպքը տեղի է ունեցել Օսակա քաղաքի մերձակայքում՝ Դաիտոյում:
Հայտնի է, որ երեխան իր ուսապարկը թողել է գծերի մոտ՝ կից գրությամբ: Դրանում մասնավորապես ասված է. «Խնդրում եմ, վերջ տվեք դպրոցներ քանդելու և միավորելու ծրագրին՝ անմեղ մարդու մահվան դիմաց»:
Երեխան նաև հաղորդագրություն է ուղարկել մոր հեռախոսին. «Շնորհակալություն քեզ ամեն ինչի համար: Բոլորիդ շատ-շատ սիրում եմ»:
Շաբաթ օրը ծրագրված էր տղայի դպրոցի փակման արարողությունը, որն այժմ հետաձգվել է՝ նրա մահվան բերումով:










