Բենեդիկտոս 16-րդի հետնորդին կարող են սահմանված ժամկետից շուտ ընտրել
Եկեղեցական կոնկլավը, որի ժամանակ պետք է ընտրվի Բենեդիկտոս 16-րդ պապի հետնորդը, կարող է կայանալ սահմանված ժամկետից շուտ, հաղորդում է ֆրանսիական Le Figaro պարբերականը` հղում կատարելով Վատիկանում իր աղբյուրներին:
Նման որոշում կարող է կայացվել, որպեսզի եկեղեցու ապագա առաջնորդը հնարավորություն ունենա ավելի լավ նախապատրաստվել Սուրբ Հարության տոնին, նշել են Վատիկանում:
Ինչպես հաղորդվում էր, ավելի վաղ Բենեդիկտոս 16-րդ պապը հայտարարել էր պապական աթոռից հրաժարվելու իր որոշման մասին, որը տեղի կունենա փետրվարի 28-ին:










