Գյումրիում «Ֆորդ Մոնդեոյի» վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու
09:57 • 15.02.13
«Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 14-ին՝ ժամը 21.40-ի սահմաններում, Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու։
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










