Մոսկվայի ոստիկանությունը Թարգամաձեի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարել
Ռուսաստանում զանգվածային անկարգություններ հրահրելու գործով մեղադրվող վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեի անունը մտցվել է հետախուզման մեջ գտնվող անձանց տվյալների բազա, «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել են Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից։
Մամուլի ծառայության աշխատակիցը հայտնել է, որ Թարգամաձեի նկատմամբ պաշտոնապես դաշնային հետախուզում է հայտարարվել և տեղեկությունը տեղադրվել է հետախուզվողների էլեկտրոնային բազայում։
Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել էր, որ իրենք վճռել են վրացի գործչին որպես մեղադրյալ ներգրավել Ռուսաստանում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու գործով։










