Վկան ասել է, թե Տիմոշենկոն իրեն որքան է վճարել պատվիրված սպանության համար
Ուկրանինայի խորհրդարանի պատգամավոր ու գործարար Եվգենի Շչերբանի սպանության գործով երկրորդ վկա Սերգեյ Զայցևն այսօր կատարվածի մեջ է մեղադրել ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Զայցևը Կիևի դատարանում ասել է, որ Տիմոշենկոն իրեն 3 մլն դոլար է վճարել Շչերբանի սպանության համար:
Տիմոշենկոն դատավարության նիստին ներկա չի գտնվել: Նա այժմ բուժվում է Խարկովում, իսկ նրա տեղափոխությունն օրենքով արգելվում է՝ «առողջությանը վնաս չհասցնելու համար»:
Ավելի վաղ Տիմոշենկոն հրաժարվել էր մասնակցել այս դատավարությանը:










