Անգլուհին չի քնում արդեն երեք տարի կպչուն երգի պատճառով (տեսանյութ)

16:34 • 15.02.13

Վաթսուներեքամյա անգլուհի Սյուզան Ռութը կորցրել է իր քունը մի երգի պատճառով, որն անընդհատ հնչում է իր գլխում։ Ըստ բժիշկների՝ դա երաժշտական հալյուցինացիայի հազվադեպ տեսակ է, գրում է Life News-ը։ 

 

Վերջին երեք տարիների ընթացքում կնոջ կյանքն իսկական փորձության է վերածվել։ Նրա գլխում հնչում է 1950-ականների «How much is that Doggie in the Window» հայտնի հիթը, որը նա լսում է օր ու գիշեր։

 

Թոշակառուին «ահաբեկում» են նաև Մեծ Բրիտանիայի հիմնը և «Happy birthday» շնորհավորական երգը։


Իր վիճակը մի փոքր թեթևացնելու համար, կինը փորձում է կենտրոնանալ թռչունների երգի վրա։ Սակայն կպչուն երգերն այնքան բարձր են հնչում, որ կինը չի լսում նույնիսկ իր ամուսնու ձայնը, երբ նա խոսում է իր հետ։


«Բժիշկներն ասել են, որ ինձ այլևս ոչինչ չի օգնի և, ամենայն հավանականությամբ, ես ստիպված կլինեմ գոյատևել այսպես մինչև կյանքիս վերջ»,- ասել է անգլուհին։