Հալեպում հակամարտող կողմերը պայքարում են 3 օդանավակայանների վրա վերահսկողություն սահմանելու համար

17:26 • 16.02.13

Սիրիայի կառավարական զորքերը հարձակումներ են իրակացնում Հալեպի մոտակայքում գտնվող 3 ռազմական օդանավակայանների շրջակայքում հաստատված զինյալ խմբավորումների վրա. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ «Ալ-Մայադին» հեռուստաընկերության հղումով։


Այսօր դաժան մարտեր են տեղի ունենում հատկապես  Հալեպի միջազգային օդանավակայանի մոտակայքում։

 

Սիրիացի զինծառայողներին դիմակայություն են ցույց տալիս «Մուհամմեդի բանակ», «Սուննի ասպետներ», «Իսլամական միասնության խումբ» ծայրահեղական զինյալ խմբավորումները։

Զինյալները փորձում են շարքից հանել թռիչքուղիները, որպեսզի կառավարական ուժերը զրկվեն օդային առավելությունից։

 

Ռազմական աղբյուրները հաղորդում են, որ Սիրիայի բանակի իրականացրած հաջող գործողությունների արդյունքում հակառակորդը հեռացել է երկու այլ օդանավակայանների մոտակայքից։

Թեժ մարտեր են ընթանում նաև Դամասկոս-Հալեպ մայրուղու մոտ։