Չեբարկուլ լճում երկնաքարի բեկորներ չեն հայտնաբերվել

15:28 • 16.02.13

Ջրասուզակներն ուսումնասիրել են Չեբարկուլ լիճը, որտեղ կարող էին ընկած լինել երկնաքարի բեկորները։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, լճում որևէ հետք չի հայտնաբերվել։

 

Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը հայտարարել էր, թե այն, որ երկնաքարն ընկել է Չեբարկուլ լիճը, հիպոթեզներից մեկն է միայն։

Նախարարի խոսքով՝ բեկորները կարող էին ընկած լինել ևս երեք վայրերում, որոնց մասին հաղորդել էին տեղաբնակները։


ԱԻՆ փորձագետներն ուսումնասիրում են հնարավոր վայրերը, սակայն բեկորներ դեռևս չեն գտել։


Նախօրեին ոստիկանության տարածաշրջանային վարչությունը հաղորդել էր, որ Չեբարկուլ լճի մոտ հայտնաբերվել էին պինդ նյութի մնացորդներ՝ 05-1 սմ չափերով։


Այն մասին, որ երկնաքարն ընկել է հենց Չեբարկուլ լիճը, հայտարարել էր նաև Չելյաբինսկի նահանգապետ Միխայիլ Յուրևիչը։


Երկնաքարային անձրևը երեկ տեղացել էր Ուրալում։ Ամենաշատը տուժել էր Չելյաբինսկի շրջանը։


Երկնաքարի ընկնելու հետևանքով տուժել է ավելի քան 1000 մարդ, նրանցից 50-ը հոսպիտալացվել էր։


Պայթյունի ալիքից կոտրվել էին մի քանի հազար տների ապակիներ։ Նախնական տվյալներով՝ վնասի չափը կազմում է  ավելի քան 1 մլրդ ռուբլի։