Չելյաբինսկում ուսուցչուհին 44 աշակերտի է փրկել` հայտնվելով հիվանդանոցում

15:15 • 16.02.13

ՌԴ Չելյաբինսկ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի տարրական դասարանի ուսուցչուհին 44 աշակերտի է փրկել երկնաքարի պայթյունի հետևանքներից, սակայն հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է «Вести»-ն։

 

Չելյաբինսկի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժշկի խոսքով՝ կինը տեսել է, թե ինչպես են պայթյունի լույսով տարված աշակերտները մոտեցել պատուհաններին և ասել նրանց թաքնվել նստարանների տակ, սակայն նրան խուսափել հետևանքներից չի հաջողվել. նա վիրավորվել է ապակու կտորներից։

 

Կինն այդ վիճակում երեխաներին տարել է դուրս, ավելի ուշ հոսպիտալացվել։