Դաղստանում անհայտ մարդը կրակ է բացել ոստիկանների վրա
Անհայտ անձը շաբաթ օրը կրակ է բացել Դաղստանի Հասավյուրտյան շրջանի ոստիկանների ուղղությամբ: Հանցագործը պատասխան կրակոցների արդյունքում մահացել է, իսկ ոստիկաններից մեկը վիրավորվել է: Риа Новости-ին այս մասին հայտնել է շրջանի ՆԳՆ ներկայացուցիչը:
«Մոսկվայի ժամանակով 18:40-ին մոտ անծանոթը Դաղստանի Հասավյուրտյան շրջանի Պերվոմայսկի գյուղի մոտ կրակ էր բացել ոստիկանների ուղղությամբ, որոնք փորձել են կանգնեցնել ՎԱԶ-2114 մեքենան՝ փաստաթղթերը ստուգելու համար: Պատասխան կրակի արդյունքում չարագործը սպանվել է: Ոստիկաններից մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Նա մանրամասնել է, որ դեպքի վայրում այժմ աշխատում է հետաքննչական խումբը:










