G20-ում պայմանավորվել են քվոտաների բաշխման մասին
Մեծ քսանյակի (G20) երկրների ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկերի ղեկավարները որոշում են կայացրել մինչև այս տարվա վերջ հստակեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) քվոտաների բաշխումն ու բանաձևը, հաղորդում է vesti.ru-ն:
Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը G20-ի ամփոփիչ ճեպազրույցում:
ՌԴ նախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում տարբեր կողմերից քննարկվել են այն պարտավորությունները, որոնք ձեռք էին բերվել նախկինում:
Արդյունքում, G20-ի մասնակից պետությունները պայմանավորվել են, որ հարցը պետք է փուլային լուծում ստանա:
Քվոտաների բանաձևի հարցը բարձրացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Նա հայտարարել էր, որ «Քսանյակի» առաջնորդներից ԱՄՀ-ում երկրների քվոտաների նոր բանաձևի որոշում է ակնկալում, որը ամբողջությամբ կարտահայտի գլոբալ տնտեսության մեջ ուժերի իրական և ժամանակակից հաշվեկշիռը:










