ՌԴ-ն ԱՄՆ–ին է մեղադրվում Լավրով-Քերրի հեռախոսազրույցի չկայանալու համար

19:54 • 16.02.13

 

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմը այս շաբաթվա ընթացքում առաջարկել է կոնկրետ ժամանակահատված Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի միջև հեռախոսազրույց կազմակերպելու համար, հաղորդում է INTERFAX-ը` հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքին:


«
Մասնավորապես, մենք ամերիկյան կողմից առաջարկել ենք, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները զրուցեն փետրվարի 14-ին, և նշել ենք հնարավոր կոնկրետ ժամանակային տիրույթը: Սակայն, Ջոն Քերիից հաստատում չստանալով, համարել ենք, որ հարցը հանված է»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:


Հիշեցնենք
, որ նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը նշել էր, թե Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի միջև հեռախոսազրույց կազմակերպել չի ստացվում, ակնարկելով, որ Լավրովը դրա համար ժամանակ չունի:


«
Ելնելով ներկա փորձից, վերջին շրջանում տարօրինակ երևույթ չէ այն փաստը, որ Լավրովը, գտնվելով իր մայրաքաղաքից հեռու, չի պատասխանում հեռախոսազանգերին մինչ տուն վերադառնալը»,- ասել էր Նուլանդը:


Ավելի
ուշ նույն օրը Նուլանդը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարը ցանկություն է հայտնել նոր հեռախոսազրույց անցկացնել ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ, որպեսզի քննարկվեն Հյուսիսային Կորեայի և Սիրիայի իրավիճակի շուրջ հարցերը և շարունակում է սպասել իր ռուսական գործընկերոջից հեռախոսազանգին: