Ջուլիան Ասանժի անվտանգությունը Լոնդոնի ոստիկանությանն արժեցել է 2.9 մլն ֆունտ ստեռլինգ

10:55 • 16.02.13

Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը թաքնվող WikiLeaks սկանդալայյին կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի անվտանգությունը բրիտանական ոստիկանությանն արժեցել է 2.9 մլն ֆունտ ստեռլինգ կամ 3,4 մլն եվրո, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Ինչպես հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից, 2.3 մլն ֆունտը, 2013-ի հունվարի վերջի դրությամբ, հատկացվել է դեսպանատան մոտ հսկողություն իրականացնող ոստիկաններին՝ որպես աշխատավարձ։ Եվս 600.000 ֆունտ կազմել է իրավապահ մարմինների աշխատակիցների արտաժամյա աշխատանքը։

 

41-ամյա Ասանժը թաքնվում է Էկվադորի դեսպանատանը 2012-ի հուլիսից՝ Շվեդիա արտահանձնումից խուսափելու համար, որտեղ նրան մեղադրում են սեռական ոտնձգությունների համար։