Ուրալում երկնաքարի բեկորներից տուժածների թիվը հասել է 1.200 (տեսանյութ)

10:10 • 16.02.13

Ուրալի շրջանում (աշխարհագրական շրջան ՌԴ-ում և Ղազախստանում) երկնաքարի բեկորների ընկնելու պատճառով տուժած անձանց թիվը հասել է 1.200-ի, հայտնում է Взгляд-ը՝ հղում կատարելով ՌԴ ներքին գործերի նախարարությանը։

 

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ներկայում ոստիկանությունն իր աշխատանքն իրականացնում է արտակարգ ռեժիմով՝ հասարակական կարգն ու անվտանգությունը պահպանելու, ինչպես նաև միջադեպից տուժած քաղաքացիների գույքն անվնաս պահելու համար։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, փետրվարին 15-ին երկնաքարի մի քանի տասնյակ խոշոր բեկորներ ընկել էին Չելյաբինսկի, Տյումենի, Սվերդլովսկի մարզերում, ինչպես նաև Ղազախստանի հյուսիսային հատվածներում, սակայն առավել շատ տուժել է Չելյաբինսկի մարզը։